ՈՒՐԲԱԹ, 17.11.2017, 23:14

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 26
ՀՅՈՒՐԵՐ՝ 26
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ԿՈՆՑԵՌՆ-ԴԻԱԼՈԳ» ՓԲԸ

08.11.2017, 16:30

ԿՐՏՍԵՐ ԻՐԱՎԱԲԱՆ

«ԿՈՆՑԵՌՆ-ԴԻԱԼՈԳ» ՓԲԸ


ք. Երևան


Երկարաժամկետ,
3 ամիս փորձաշրջանով


30.11.2017

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական ընկերությունը աշխատանքի է հրավիրում բոլոր հետաքրքրված թեկնածուներին՝ կրտսեր իրավաբանի հաստիքի համար:

Աշխատանքի սկիզբ՝ հնարավորինս շուտ

Աշխատանքի նկարագրություն՝ Աշխատանքը իր մեջ ներառում է իրավաբանական մաս (հիմնականում՝պայմանագրային իրավունքի և իրավաբանական հետազոտությունների հետ կապված) և տեխնիկական ու կազմակերպչական մաս (գրասենյակին տեխնիկական և կազմակերպչական հարցերով օժանդակություն):

Պարտականությունները՝

  • քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրերի կազմում և վերանայում,
  • ընկերության հաճախորդներին իրավաբանական խորհրդատվության տրամադրում մասնավոր իրավունքի ոլորտում (քաղաքացիական, աշխատանքային, կորպորատիվ և այլն)՝հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով,
  • բանակցությունների մասնակցություն, շփում գրասենյակի հաճախորդների հետ,
  • իրավաբանական հետազոտությունների իրականացում, միջազգային փորձի, ներպետական և օտարերկրյա դատական պրակտիկայի ուսումնասիրություն,
  • օժանդակության ցուցաբերում գրասենյակի այլ աշխատողներին՝աշխատանքի արդյունավետ կազմակերպման հարցերում,
  • հանդիպումների և քննարկումների կազմակերպում,
  • տեխնիկական բնույթ կրող առաջադրանքների կատարում:

Պահանջվող հմտություններ և կրթություն՝

  • Իրավաբանական կրթություն բակալավրի աստիճան,
  • Աշխատանքային փորձը ցանկալի է, բայց պարտադիր չէ,
  • Ակտիվ մասնակցությունը իրավաբանական մրցույթներին, գիտաժողովներին և այլ նմանատիպ միջոցառումներին կդիտվի որպես առավելություն,
  • Համակարգչային գերազանց հմտություններ, անծանոթ համակարգչային համակարգերն արագ յուրացնելու կարողություն,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների (այդ թվում՝ իրավաբանական տերմինաբանության) գերազանց իմացություն,
  • Օտարալեզու պայմանագրերի նախագծման փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, հաղորդակցման հմտություններ և ճնշման տակ աշխատելու ունակություն,
  • Թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ:

Աշխատավարձը՝ Բանակցային

Դիմելու ընթացակարգը՝ Թեկնածուն կարող է իր ինքնակենսագրականը (CV) ուղարկել career@dialog.am էլ. հասցեին՝նամակի առարկա (subject) տողում նշելով «Կրտսեր իրավաբանի հաստիքի համար»: Ինքնակենսագրականը անհրաժեշտ է ուղարկել ".pdf", ".doc" կամ ".docx" ֆորմատներով՝ֆայլի անվանման մեջ պարտադիր նշելով դիմողի անունը:

http://dialog.am

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 

Թեգեր: ԿՈՆՑԵՌՆ-ԴԻԱԼՈԳ
Դիտումներ: 459

ԺԱՄԱՆՑ




ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика