ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 20.09.2017, 20:31

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԻՆԵՄԱ ՍԹԱՐ» ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 5
ՀՅՈՒՐԵՐ՝ 5
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ. ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

06.09.2017, 11:00

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ


ք. Երևան
ՀՀ մարզեր


-


20.09.2017

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը հայտարարում է մրցույթ` համապատասխան մարմինների աշխատակազմերում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար

1. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմ
1.1. Քարտուղարության ինֆոտեխնոլոգիաների, տվյալների բազաների և կապի բաժնի պետ (ծածկագիր՝ 11-2.2-11)

Կազմակերպում է Նախարարությունում, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում շահագործվող կառավարման Էլեկտրոնային համակարգերի, համակարգչային տեխնիկայով հագեցածության և կապի վերաբերյալ տեղեկատվության պարբերական հավաքագրումը, ամփոփումը և վերլուծությունը: Կազմակերպում է Նախարարությունում շահագործվող համակարգչային աշխատանքային կայաններին անհրաժեշտ ծրագրային ապահովման տեղադրման և սպասարկման աշխատանքները: Կազմակերպում է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվայնացմանն առնչվող համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակումը (պատրաստումը):
Մրցույթը կկայանա 11.10.2017թ.` ժամը 10:30-ին:

1.2. Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (ծածկագիր՝ 11-2.2-17)
Ապահովում է մասնակցություն քաղաքացիական պաշտպանության բնագավառում զորահավաքային նախապատրաստության ծրագրերի մշակման և այդ ծրագրերով նախատեսված միջոցառումների կատարման աշխատանքներին: Ապահովում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ պատերազմի ժամանակ գործելու և զորահավաքային պատրաստականության խնդիրների ու գործառույթների համաձայնեցումը: Ապահովում է Նախարարության համակարգի աշխատողների զինվորական հատուկ հաշվառման և ամրագրման աշխատանքները: Ապահովում է զորահավաքային նախապատրաստության ծրագրերի, պլանների մշակման աշխատանքները: Ապահովում է զորահավաքային պլանների կատարման և զորահավաքային ծավալման ու քաղաքացիական պաշտպանության ուսումնական վարժանքների անցկացման աշխատանքները:
Մրցույթը կկայանա 13.10.2017թ.` ժամը 10:30-ին:

2. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ
2.1. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցման և հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 14-2.3-381)

Իրականացնում է պետական գրանցման գործընթացը: Իրականացնում է առևտրային իրավաբանական անձանց պետական գրանցման կամ պետական գրանցումը մերժելու աշխատանքները: Իրականացնում է առևտրային իրավաբանական անձանց վերակազմավորման ձևով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման կամ պետական գրանցումը մերժելու աշխատանքները: Իրականացնում է ոչ առևտրային իրավաբանական անձանց (բացառությամբ` հասարակական միավորումների, հիմնադրամների և ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների) վերակազմավորման ձևով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման կամ պետական գրանցումը մերժելու աշխատանքները: Իրականացնում է հաշվառման համար ներկայացված իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման կամ հաշվառումը մերժելու աշխատանքները:
Մրցույթը կկայանա 06.10.2017թ.` ժամը 10:00-ին:

3. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ
3.1. ՀՀ տրանսպորտային տեսչության ռիսկերի գնահատման և վերլուծությունների բաժնի պետ (ծածկագիր՝ 26-2.2-93)

Ապահովում է տրանսպորտի բնագավառին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ վերահսկողություն: Մասնակցում է ավտոտրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթների կազմակերպման աշխատանքներին: Ապահովում է ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ իրականացված վերահսկողության ռիսկերի հետազոտման, գնահատման և տվյալների վերլուծության աշխատանքները: Ապահովում է ՀՀ և oտարերկրյա փոխադրողների կողմից միջազգային հաղորդակցությունում ուղևորափոխադրումների իրականացմանը ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ իրականացված վերահuկողության ռիսկերի հետազոտման, գնահատման և տվյալների վերլուծության աշխատանքները: Ապահովում է uահմանված կարգով լիցենզավորված տրանuպորտային գործունեություն իրականացնողների կողմից լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ իրականացված վերահuկողության ռիսկերի հետազոտման, գնահատման և տվյալների վերլուծության աշխատանքները:
Մրցույթը կկայանա 13.10.2017թ.` ժամը 10:00-ին:

3.2. ՀՀ տրանսպորտային տեսչության վերահսկողության և ստուգումների բաժնի պետի տեղակալ (ծածկագիր՝ 26-2.3-93)
Իրականացնում է մարզերում տրանսպորտի բնագավառին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ վերահսկողություն: Կազմակերպում է ավտոտրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթների աշխատանքներին և ուղևորափոխադրումներին ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը: Կազմակերպում է ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության և ստուգումների իրականացման աշխատանքները: Կազմակերպում է ՀՀ և oտարերկրյա փոխադրողների կողմից միջազգային հաղորդակցությունում փոխադրումների իրականացմանը ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ իր իրավաuությունների uահմաններում վերահuկողության և ստուգումների իրականացման աշխատանքները: Կազմակերպում է uահմանված կարգով լիցենզավորված տրանuպորտային գործունեություն իրականացնողների կողմից լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ վերահuկողության և ստուգումների իրականացման աշխատանքները:
Մրցույթը կկայանա 11.10.2017թ.` ժամը 10:00-ին:

3.3. ՀՀ տրանսպորտային տեսչության վերահսկողության և ստուգումների բաժնի գլխավոր մասնագետ-տեսուչ (ծածկագիր՝ 26-2.3-100)
Իրականացնում է տրանսպորտի բնագավառին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ վերահսկողություն: Մասնակցում է ավտոտրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթների կազմակերպման աշխատանքներին, ուղևորափոխադրումներին ներկայացվող` պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությանը: Իրականացնում է ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության և ստուգումների իրականացման աշխատանքները: Իրականացնում է ՀՀ և oտարերկրյա փոխադրողների կողմից միջազգային հաղորդակցությունում փոխադրումների իրականացմանը ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ իր իրավաuությունների uահմաններում վերահuկողության և ստուգումների իրականացման աշխատանքները:
Մրցույթը կկայանա 10.10.2017թ.` ժամը 10:30-ին:

3.4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության վերահսկողության և ստուգումների բաժնի գլխավոր մասնագետ-տեսուչ (ծածկագիր՝ 26-2.3-102)
Իրականացնում է տրանսպորտի բնագավառին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ վերահսկողություն: Մասնակցում է ավտոտրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթների կազմակերպման աշխատանքներին, ուղևորափոխադրումներին ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությանը: Իրականացնում է ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության և ստուգումների իրականացման աշխատանքները: Իրականացնում է ՀՀ և oտարերկրյա փոխադրողների կողմից միջազգային հաղորդակցությունում փոխադրումների իրականացմանը ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ իր իրավաuությունների uահմաններում վերահuկողության և ստուգումների իրականացման աշխատանքները:
Մրցույթը կկայանա 06.10.2017թ.` ժամը 14:15-ին:

4. ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ
4.1. Տեղեկատվական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման վարչության պետ (ծածկագիր՝ 30/1-2.1-15)

Ապահովում է Ծառայության համակարգում գործող ծրագրային ապահովումների տեղեկատվական տվյալների փոփոխությունների, ընդհանուր տվյալների հիման վրա միասնական տվյալների բազայի ստեղծումը: Ապահովում է Ծառայության համակարգում գործող ծրագրային ապահովումներում կատարվող փոփոխությունների կատարումը, համակարգերում իրականացվող գործառույթներն ավտոմատացնելու նպատակով նոր ծրագրային ապահովումների նախագծումը, ինչպես նաև օգտվողների ծածկագրերի տրամադրումը, հաշվառումը, փոփոխումը, կասեցումը և կանոնակարգումը: Ապահովում է թույլատվությունների տրամադրման, հավաստագրերի թվայնացման, ավտոմատ համակարգերի գործող ծրագրային ապահովումների ֆունկցիոնալ աշխատանքների կազմակերպումը, կոորդինացումը, կայուն աշխատանքի ապահովումը, այդ համակարգերում ավտոմատացված հաշվետվությունների աշխատանքների իրականացումը:
Մրցույթը կկայանա 27.10.2017թ.` ժամը 10:00-ին:

4.2. Կոտայքի մարզային կենտրոնի պետ (ծածկագիր՝ 30/1-2.2-35)
Ապահովում է Մարզի տարածքում անասնաբուժական գործունեության, հանրապետությունում կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համալիրում հակաանասնահամաճարակային ու անասնաբուժասանիտարական կանխարգելիչ և հարկադիր միջոցառումների, սերոմոնիթորինգի աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացումը: Ապահովում է Մարզի տարածքում հակաանասնահամաճարակային միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ անասնաբուժական միջոցների, անասնաբուժական դեղամիջոցների պահպանման, բաշխման, օգտագործման, իրացման, վաճառքի գործընթացների նկատմամբ վերահսկողության իրականացումը: Ապահովում է Մարզի տարածքում գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման, արհեստական սերմնավորման, բոնիտավորման աշխատանքների իրականացման, կենդանիների պահվածքի, անասնապահական շինությունների զոոհիգիենիկ և անասնաբուժասանիտարական նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը: Ապահովում է Մարզի տարածքում բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի արտադրության, պահպանման, փոխադրման, իրացման, վաճառքի, օգտագործման գործընթացներում բուսասանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը:
Մրցույթը կկայանա 10.10.2017թ.` ժամը 14:15-ին:

4.3. Անասնաբուժության տեսչության պետի տեղակալ (ծածկագիր՝ 30/1-2.2-44)
Համակարգում է ՀՀ կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և պայքարի համալիր անասնահամաճարակային ու անասնաբուժասանիտարական միջոցառումների, անասնաբուժական գործունեության, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման, արհեստական սերմնավորման, բոնիտավորման, տոհմային գործի, տոհմանյութի արտադրության, կենդանիների սպանդի նկատմամբ պետական վերահսկողության կազմակերպումը և իրականացումը, սերոմոնիտորինգի աշխատանքների կազմակերպման և իրականացման գործընթացների վերահսկողությունը և արդյունքների վերլուծությունը: Համակարգում է Տեսչության կողմից անասնաբուժական ենթահսկման ապրանքների արտադրության, պահպանման, փոխադրման ու իրացման գործընթացների վերահսկողության կազմակերպումը և իրականացումը:
Մրցույթը կկայանա 25.10.2017թ.` ժամը 10:30-ին:

5. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմ
5.1. Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ (ծածկագիր՝ 37-2.1-18)

Համակարգում է գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային ու սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների (այսուհետ` արդյունաբերական սեփականության օբյեկտների) և ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների հայտերի ընդունման ու փորձաքննության անցկացման, պետական գրանցման քննարկման ընթացքում առաջացած բարդ իրավիճակներում քննարկումների անցկացումը: Համակարգում է արդյունաբերական սեփականության բնագավառի ՀՀ պետական գրանցամատյանների վարման, լիցենզային և զիջման մասին պայմանագրերի գրանցման, ինչպես նաև պետական գրանցումների վիճարկման հետ կապված բարդ խնդիրների լուծման նպատակով քննարկումների անցկացումը: Համակարգում է արդյունաբերական սեփականության օբյեկտների և ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների հայտերի փորձաքննության որոշումներին վերաբերող և արտոնագիր կամ վկայագիրտալու դեմ առարկությունների ու բողոքների քննարկումը:
Մրցույթը կկայանա 12.10.2017թ.` ժամը 10:00-ին:

5.2. Ռազմավարական ծրագրավորման և մոնիտորինգի վարչության դոնոր համագործակցության և ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 37-2.3-169)
Իրականացնում է դոնոր կազմակերպությունների հետ ընթացիկ հաղորդակցության աշխատանքները: Իրականացնում է դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության կազմակերպման աշխատանքներին` ՀՀ կառավարության զարգացման քաղաքականությանը համահունչ գործընկերության շրջանակի ձևավորման ուղղությամբ: Իրականացնում է զարգացման քաղաքականության ուղղությունների և գործիքների շուրջ ուսումնասիրությունների, խորհրդակցությունների և արդյունքների գնահատման ոլորտում դոնորների հետ համագործակցության ապահովման աշխատանքներ:
Մրցույթը կկայանա 25.10.2017թ.` ժամը 10:00-ին:

6. ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ
6.1. Պետական գնումների գործընթացի համակարգման վարչության էլեկտրոնային գնումների սպասարկման և համակարգման բաժնի պետ (ծածկագիր՝ 38-2.2-122)

Կազմակերպում է էլեկտրոնային գնումների համակարգի սպասրկումը և համակարգման աշխատանքները, իրականացնում է համակարգի ադմինիստրատորի գործառույթները: Կազմակերպում է մասնակիցների կողմից ներկայացված դիմումների հիման վրա նոր գաղտնաբառերի տրամադրման աշխատանքները: Կազմակերպում է էլեկտրոնային ձևով գնումներ կատարելու ընթացակարգերի հայտարարման, բացման և գնահատման աջակցման աշխատանքները:
Մրցույթը կկայանա 06.10.2017թ.` ժամը 10:30-ին:

6.2. Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության ֆինանսաբյուջետային վերահսկողության 1-ին բաժնի գլխավոր վերահսկող (ծածկագիր՝ 38-2.3-230)
Մասնակցում է պետական կառավարչական հիմնարկների, ինչպես նաև 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության ուղղությամբ հսկողության իրականացմանը: Մասնակցում է բյուջետային եկամուտների հաշվարկման և գանձման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական մարմինների ու լիազորված իրավաբանական անձանց կողմից ՀՀ օրենսդրության պահանջների ապահովման նկատմամբ հսկողության իրականացմանը` բացառելով դրա շրջանակներում հարկեր, տուրքեր, պարտադիր այլ վճարներ, վարձակալական վճարներ, տոկոսներ ու վարչական տուգանքներ վճարողների և հարկային գործակալների մոտ ստուգումները:
Մրցույթը կկայանա 10.10.2017թ.` ժամը 10:00-ին:

6.3. Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության ֆինանսաբյուջետային վերահսկողության 2-րդ բաժնի գլխավոր վերահսկող (ծածկագիր՝ 38-2.3-233)
Մասնակցում է պետական կառավարչական հիմնարկների, ինչպես նաև 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության ուղղությամբ հսկողության իրականացմանը: Մասնակցում է բյուջետային եկամուտների հաշվարկման և գանձման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական մարմինների և լիազորված իրավաբանական անձանց կողմից ՀՀ օրենսդրության պահանջների ապահովման նկատմամբ հսկողության իրականացմանը` բացառելով դրա շրջանակներում հարկեր, տուրքեր, պարտադիր այլ վճարներ, վարձակալական վճարներ, տոկոսներ ու վարչական տուգանքներ վճարողների և հարկային գործակալների մոտ ստուգումները:
Մրցույթը կկայանա 12.10.2017թ.` ժամը 10:30-ին:

6.4. Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության ֆինանսաբյուջետային վերահսկողության 2-րդ բաժնի գլխավոր վերահսկող (ծածկագիր՝ 38-2.3-234)
Մասնակցում է պետական կառավարչական հիմնարկների, ինչպես նաև 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության ուղղությամբ հսկողության իրականացմանը: Մասնակցում է պետական և տարածքային կառավարման մարմինների ու համայնքների` ՀՀ պետական բյուջեից տրամադրված գումարների մասով դրանց գլխավոր ֆինանսիստների կողմից ՀՀ պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների, ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողության իրականացմանը: Մասնակցում է պետական կառավարչական հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և օգտագործման վերաբերյալ ՀՀ օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացմանը:
Մրցույթը կկայանա 24.10.2017թ.` ժամը 10:00-ին:

6.5. Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության ֆինանսաբյուջետային վերահսկողության 4-րդ բաժնի գլխավոր վերահսկող (ծածկագիր՝ 38-2.3-239)
Մասնակցում է պետական կառավարչական հիմնարկների, ինչպես նաև 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության ուղղությամբ հսկողության իրականացմանը: Մասնակցում է բյուջետային եկամուտների հաշվարկման և գանձման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական մարմինների ու լիազորված իրավաբանական անձանց կողմից ՀՀ օրենսդրության պահանջների ապահովման նկատմամբ հսկողության իրականացմանը` բացառելով դրա շրջանակներում հարկեր, տուրքեր, պարտադիր այլ վճարներ, վարձակալական վճարներ, տոկոսներ ու վարչական տուգանքներ վճարողների և հարկային գործակալների մոտ ստուգումները:
Մրցույթը կկայանա 26.10.2017թ.` ժամը 10:00-ին:

6.6. Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության ֆինանսաբյուջետային վերահսկողության 2-րդ բաժնի գլխավոր վերահսկող (ծածկագիր՝ 38-2.3-314)
Մասնակցում է պետական կառավարչական հիմնարկների, ինչպես նաև 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության ուղղությամբ հսկողության իրականացմանը: Մասնակցում է բյուջետային եկամուտների հաշվարկման և գանձման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական մարմինների ու լիազորված իրավաբանական անձանց կողմից ՀՀ օրենսդրության պահանջների ապահովման նկատմամբ հսկողության իրականացմանը` բացառելով դրա շրջանակներում հարկեր, տուրքեր, պարտադիր այլ վճարներ, վարձակալական վճարներ, տոկոսներ ու վարչական տուգանքներ վճարողների և հարկային գործակալների մոտ ստուգումները:
Մրցույթը կկայանա 31.10.2017թ.` ժամը 10:00-ին:

6.7. Պետական գնումների գործընթացի համակարգման վարչության գնման գործարքների հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 38-2.3-391)
Իրականացնում է պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործարքների հաշվառման աշխատանքները: Իրականացնում է պետական գնումների պլաններում կատարվող փոփոխությունների կատարումը և դրանց հաշվառման աշխատանքները: Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ:
Մրցույթը կկայանա 01.11.2017թ.` ժամը 10:00-ին:

7. ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմ
7.1. Միջուկային անվտանգության վարչության համակարգերի և կոմպոնենտների բաժնի պետ-պետական տեսուչ (ծածկագիր՝ 50-2.2-1)

Ապահովում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում միջուկային անվտանգության կարգավորման և հսկողության հետ կապված աշխատանքներ: Իրականացնում է միջուկային անվտանգության տեսանկյունից կարևոր աշխատանքների տեսչական ստուգումներ: Մուտք է գործում ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ծառայողական և արտադրական տեղամասեր: Անվտանգության նորմերի ու կանոնների պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում տալիս է լիցենզավորված անձանց կողմից կատարման համար պարտադիր կարգադրագրեր, իսկ մարդկանց կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգի դեպքում՝ իրականացվող աշխատանքների դադարեցման կարգադրագրեր:
Մրցույթը կկայանա 26.10.2017թ.` ժամը 10:30-ին:

8. ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմ
8.1. Մրցութային վարչության պետ (ծածկագիր՝ 86-2.1-10)

Ապահովում է մրցույթ անցկացնելու համար թեստերը կազմելու կարգի վերաբերյալ Վարչության կողմից Խորհուրդ առաջարկություններ ներկայացնելու աշխատանքները: Ապահովում է մրցույթ անցկացնելու, ինչպես նաև քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում անցկացնելու և քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու կարգերի վերաբերյալ Վարչության կողմից Խորհուրդ առաջարկությունների ներկայացման աշխատանքները: Ապահովում է քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ, ինչպես նաև Աշխատակազմի առաջատար պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովների աշխատակարգերի վերաբերյալ Վարչության կողմից Խորհուրդ առաջարկություններ ներկայացնելը: Ապահովում է քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր, Աշխատակազմի առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ, ինչպես նաև քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում անցկացնելու մասին հայտարարությունների հրապարակման աշխատանքները:
Մրցույթը կկայանա 24.10.2017թ.` ժամը 10:30-ին:

8.2. Զարգացման ծրագրերի և մասնագիտական կատարելագործման վարչության պետի տեղակալ (ծածկագիր՝ 86-2.2-13)
Կազմակերպում է ՀՀ և օտարերկրյա պետություններում քաղաքացիական ծառայության գործընթացների ուսումնասիրության, վերլուծության աշխատանքների իրականացումը և Վարչության կողմից Խորհուրդ համապատասխան առաջարկություններ ներկայացնելու աշխատանքները: Կազմակերպում է զարգացման ծրագրերի, այդ թվում՝ միջազգային ծրագրերի մշակման, համակարգման, իրականացման և դրանց նպատակային կառավարման աշխատանքները: Կազմակերպում է քաղաքացիական ծառայության զարգացման և կատարելագործման հարցերի վերաբերյալ Վարչության կողմից Խորհուրդ առաջարկություններ ներկայացնելու աշխատանքները: Կազմակերպում է Խորհրդի և Աշխատակազմի գործունեության հետ կապված գրավոր և բանավոր թարգմանությունների իրականացման աշխատանքները: Կազմակերպում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների իրավասու մարմինների հետ Խորհրդի և Աշխատակազմի փոխհարաբերությունների ապահովման աշխատանքները:Կազմակերպում է հասարակական միավորումների ներկայացուցիչների հետ Խորհրդի և Աշխատակազմի փոխհարաբերությունների ապահովման աշխատանքները:
Մրցույթը կկայանա 27.10.2017թ.` ժամը 10:30-ին:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 09.08.2017թ.:

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ (ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7, հեռ. (0264) 2-43-76):


Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել նաև Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայք www.cscouncil.am

 


Խնդրում ենք նշել, որ թափուր պաշտոնի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 

Թեգեր: ՔԱՂԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Դիտումներ: 1202

ԺԱՄԱՆՑ




ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика