ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 20.09.2017, 20:37

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԻՆԵՄԱ ՍԹԱՐ» ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 2
ՀՅՈՒՐԵՐ՝ 2
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

«ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ. ՆԵՐԱԾԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ» ԾՐԱԳԻՐ

11.09.2017, 18:00

«ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ. ՆԵՐԱԾԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ» ԾՐԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

ՀՀ կենտրոնական բանկը 2017 թվականի հոկտեմբեր ամսից կազմակերպում է «ՀՀ կենտրոնական բանկ. ներածական դասընթաց» երկամսյա ծրագիրը։

Դասընթացն ընձեռում է հնարավորություն խոստումնալից երիտասարդներին սկսել իրենց կարիերան ՀՀ կենտրոնական բանկում, ձեռք բերել ֆինանսական ոլորտի վերաբերյալ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ։ Ինտենսիվ դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները ՀՀ կենտրոնական բանկում աշխատանքի ընդունվելու, կադրային պահուստում ընդգրկվելու հնարավորություն կստանան։

Դասընթացն ընդգրկուն կերպով անդրադառնում է ՀՀ կենտրոնական բանկի բոլոր խնդիրներին, այդ խնդիրների իրագործման նպատակով իրականացվող գործառույթներին, մասնավորապես գների և ֆինանսական կայունության ապահովմանը, դրամավարկային քաղաքականության մշակմանն ու իրականացման գործիքակազմին, ՀՀ ֆինանսական համակարգի կարգավորմանն ու վերահսկողության գործիքներին, ՀՀ արժույթի թողարկմանը, դրամաշրջանառության կազմակերպմանն ու կարգավորմանը, ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և շահերի պաշտպանությանն, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կազմակերպմանն ու կարգավորմանը:

Դասընթացի շրջանակում դասավանդում են ՀՀ կենտրոնական բանկի փորձառու մասնագետները։

Դասընթացի ավարտին համակարգչային թեստերի արդյունքում 70 և բարձր միավոր (100 հնարավորից) ստացած ունկնդիրներին տրվում է հավաստագիր՝ վավերացված ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կողմից։ 70-ից ցածր միավոր ստացած ունկնդիրներին տրվում է տեղեկանք՝ դասընթացին մասնակցելու վերաբերյալ։

Դասընթացին դիմելու նախապայման

Բարձրագույն կրթություն՝ պետական և պետական հավատարմագիր ունեցող ԲՈՒՀ-երի շրջանավարտներ և մագիստրատուրայի ուսանողներ:

Անհրաժեշտ, կարևոր հատկանիշներ, գիտելիքներ և հմտություններ

  • Մաթեմատիկա
  • Տրամաբանություն
  • Լեզուների լավ իմացություն (hայերեն, անգլերեն և ռուսերեն)
  • Համակարգչով աշխատելու հմտություն
  • Վերլուծական մտածելակերպ
  • Հհաղորդակցվելու կարողություն
  • Մոտիվացիա, եռանդ

* Հնարավոր է վերոնշյալ գիտելիքների/հմտությունների ստուգում թեստերի և/կամ հարցազրույցի միջոցով:

Դասընթացի արժեքը

Երկամսյա դասընթացի արժեքը 70.000 ՀՀ դրամ է։

Դասընթացին դիմելու ընթացակարգը

Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել Արտաքին դիմորդների համակարգում, և լրացնել հարցաթերթիկը, այնուհետև ընտրել «ՀՀ կենտրոնական բանկ. ներածական դասընթաց» ծրագիրը, սեղմել «ԴԻՄԵԼ» կոճակը և լրացնել Դիմումը:

Արտաքին դիմորդների համակարգում մեկ անգամ գրանցված անձինք կարող են մուտք գործել համակարգ և լրացնել միայն Դիմումը:

Դասընթացին դիմելու վերջնաժամկետը

Դասընթացին դիմելու վերջնաժամկետն է 2017թ. սեպտեմբերի 29-ը:

Լրացուցիչ տեղեկություններ

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել Անձնակազմի կառավարման վարչություն (+37410) 59 26 34 հեռախոսահամարով:

ԴԻՄԵԼ

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 

Թեգեր: ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
Դիտումներ: 1347

ԺԱՄԱՆՑ




ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика