ՈՒՐԲԱԹ, 17.11.2017, 23:10

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 21
ՀՅՈՒՐԵՐ՝ 21
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. ԱՅԲ ԴՊՐՈՑ

08.11.2017, 12:00

ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉ (ԶԻՆՂԵԿ)

«ԱՅԲ» ԴՊՐՈՑ


ք. Երևան


Երկարաժամկետ,
երեք ամիս փորձաշրջանով


25.11.2017

Մասնագիտական և անձնային պահանջներ

Մեզ կարող են դիմել ՀՀ բանակում ծառայած այն բոլոր սպաները, որոնք՝

  • ունեն ռազմական ոլորտի լայն գիտելիքներ, ընթացիկ զարգացումների մասին տեղեկացվածություն.
  • գերազանց տիրապետում են զինվորական կարևորագույն հմտություններին.
  • խիզախ են, ազնիվ, չեն խորշում դժվարություններից, պատրաստ են աշխատելու.
  • ունեն և պատրաստ են ցուցաբերելու բարձր ֆիզիկական պատրաստվածություն, դիմադրողականություն, լավ առողջական վիճակ.
  • տեղյակ են տարածաշրջանի և աշխարհի հիմնական ուժերի քաղաքական և տնտեսական հնարավորություններին.
  • ունեն պատմական իրադարձությունների և պատմական կարևոր մարտական գործողությունների մասին խոր գիտելիքներ.
  • ունեն մանկավարժական գիտելիքներ, գործնական մանկավարժության փորձ, տեղյակ են ժամանակակից մանկավարժության զարգացումներին.
  • ունեն օգտատերի մակարդակի համակարգչային հմտություններ, տիրապետում են Microsoft Office փաթեթին կամ դրան համարժեք այլ ծրագրակազմերի.
  • ուսուցչությունը համարում են իրենց կոչումը, իսկ կրթությունը՝ ոչ միայն անձ ձևավորելու, այլ նաև Հայաստանի ապագան կերտելու գրավական.
  • մշտապես կատարելագործում են իրենց մասնագիտական և մանկավարժական կարողությունները.
  • մանկավարժական գործունեություն իրականացնելիս ցուցաբերում են ստեղծագործական մոտեցում, վերլուծական մտածելակերպ և չեն խուսափում նորարարություններից։

Դիմելու կարգ

Բոլոր թեկնածուներին խնդրում ենք vacancy@aybschool.am էլ. հասցեին ուղարկել՝

1. ինքնակենսագրություն (CV),

2. նամակ-հիմնավորում՝ «Ինչու եմ ուզում դառնալ «Այբ»-ում ուսուցիչ» թեմայով (մեկ էջից ոչ ավել),

3. ՆԶՊ առարկայի նպատակների և ապագայում դասավանդման վերաբերյալ Ձեր պատկերացումների հակիրճ ներկայացում (նշված ձևաչափերից որևէ մեկով` MS Word, Power Point, Adobe PDF, Flash, video և այլն):

Ընտրված թեկնածուների հետ ծանոթանալու և հետագա քայլերը քննարկելու համար կկապվենք անձամբ` փաստաթղթերի ստացմանը զուգահեռ: Խնդրում ենք չզանգահարել։

www.aybschool.am

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 

Թեգեր: ԱՅԲ ԴՊՐՈՑ
Դիտումներ: 257

ԺԱՄԱՆՑ




ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика