ՈՒՐԲԱԹ, 17.11.2017, 23:11

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 23
ՀՅՈՒՐԵՐ՝ 23
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ

20.10.2017, 14:00

ՓՈԽԱՐԻՆՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼ

«ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ


ք. Գորիս


1 տարի
(հնարավոր է երկարաձգում)


03.11.2017

ՂԵԿԱՎԱՐ՝ Մասնաճյուղի կառավարիչ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ վարկառուների հետ,
  • գնահատել վարկառուների գործարարությունը և իրականացնել մոնիտորինգ,
  • կազմակերպել վարկերի տրամադրման և հավաքագրման աշխատանքները,
  • կազմել և վարել վարկային փաստաթղթերն ու գործերը,
  • աջակցել գրասենյակի վարչական և գործառնական կառավարմանը,
  • աջակցել կազմակերպության առաքելության իրագործմանն ու ռազմավարության զարգացմանը,
  • ներկայացնել պահանջվող հաշվետվությունները,
  • իր իրավասության սահմաններում կատարել կազմակերպության քաղաքականության, կանոնակարգերի և ներքին իրավական այլ ակտերի պահանջները:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական),
  • նախապատվությունը տրվելու է ֆինանսաբանկային համակարգում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ ունեցող հավակնորդներին,
  • ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն,
  • կազմակերպչական ձիրք, հաղորդակցվելու և բանակցելու կարողություններ,
  • ֆինանսական և վիճակագրական տվյալներ վերլուծելու ունակություններ,
  • հայերեն լեզվի գերազանց իմացություն,
  • համակարգչից օգտվելու բավարար գիտելիքներ և հմտություններ:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Մանրամասն լրացված (ծննդյան տարեթիվ, փաստացի բնակավայր, հեռախոսահամար, կրթություն, աշխատանքային փորձ և այլն) ինքնակենսագրություն (ռեզյումե):

Հետաքրքրված անձինք կարող են դիմել vacancy@aregak.am էլ. փոստով կամ «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ Գորիսի մասնաճյուղ՝ ք. Գորիս, Գուսան Աշոտի փողոց, թիվ 27/3, հեռ.՝ (0284) 2-44-37:

Խնդրում ենք որպես վերնագիր նշել “Գորիսի փոխարինող վարկային գործակալ” պաշտոնի անվանումը, հակառակ դեպքում Ձեր դիմումը կարող է չդիտարկվել:
Հարցազրույցի հրավիրվելու են փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ ֆինանսական ծառայություններ է մատուցում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և Լեռնային Ղարաբաղում: Կազմակերպության գլխամասային գրասենյակը գտնվում է Երևան քաղաքում: Կազմակերպության գործունեությանը կարող եք ծանոթանալ www.aregak.am պաշտոնական կայքում:

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 

Դիտումներ: 404

ԺԱՄԱՆՑ




ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика